Ընդամենը 72 օր ամուսնական կյանքով ապրելուց հետո ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ, դերասանուհի Քիմ Քարդաշյանը ապահարզանի դիմում է ներկայացրել դատարան: Նրա ամուսինը` բասկետբոլիստ Քրիս Համֆրիսն իրենց հնարավոր ամուսնալուծության մասին լուրին տեղեկացել է ԶԼՄ-ներից, ինչպես ողջ աշխարհը:
«Ես սիրում եմ կնոջս, և մի տեսակ դատարկություն եմ զգում նրա ապարհարզանի դիմումի մասին լսելուց հետո», – ասել է Համֆրիսը:
Քարդաշյանը դիմումը դատարան է ներկայացրել երկուշաբթի` որպես ամուսնալուծվելու իր ցանկության դրդապատճառ նշելով «անհամատեղելի տարբերությունները»:
Ի տարբերություն Քիմի, Համֆրիսն այնքան էլ պատրաստ չէ ամուսնալուծության: TMZ-ի հետ զրույցում նա ասել է. «Ես հավատարիմ եմ ամուսնությանն ու այն ամենին ինչ ենթադրում է այդ երդումը, ես պատրաստվում եմ անել ամեն ինչ, որպեսզի այն գործի»: