հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / 12 փոփոխությո՞ւն իշխանական վերնախավում

12 փոփոխությո՞ւն իշխանական վերնախավում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում իշխանական վերնախավում 12 փոփոխություն է կատարվելու:

Թերթը նշում է, որ երեկ արդեն պաշտոնանկ է արվել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որի փոխարեն նշանակվելու է ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Պարզ չէ, թե ով է նշանակվելու Գասպարյանի փոխարեն. չի բացառվում, որ այդ հաստիքն ընդհանրապես կարող է փակվել:

Համաձայն «Ժողովրդի», առաջիկայում պաշտոնանկ է արվելու նաև Զինված ուժերի շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, իսկ նրա փոխարեն նշանակվելու է ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը: Երեկ երեկոյան լուրեր էին շրջանառվում, որ հրաժարական է ներկայացրել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, սակայն նրա մամուլի խոսնակ Զոյա Բարսեղյանը հերքել է այդ լուրերը:

Օրաթերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ այսօր-վաղը Գևորգյանին աշխատանքից ազատելու հրամանը կհրապարակվի, իսկ այսօր երեկոյան ՀՀԿ-ում խորհրդի նիստ է գումարվելու` այդ պաշտոնում Գևորգյանին փոխարինողի հարցը քննարկելու համար: