Լոնդոնի Գերագույն դատարանն այսօր WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու մասին որոշում կկայացնի:
Շվեդիայում ավստրալացի Ասանժին կասկածում են բռնաբարության մեջ: Ինքը` Ասանժը, չի ընդունում մեղադրանքները և վստահ է, որ այս հետապնդումները իրեն հեղինակազրկելու միտում ունեն և որ դրանք պայմանավորված են WikiLeaks կայքի հրապարակումներով: Ասանժը նաև մտավախություն ունի, որ Շվեդիայից նրան կարող են ԱՄՆ ուղարկել, որտեղ նրան երկարաժամկետ կալանավորում է սպառնում: Եթե այսօր դատարանը վճռի Շվեդիային հանձնել WikiLeaks-ի հիմնադրին, ապա որոշումը կիրագործվի 11 օրերի ընթացքում: