ԱԺ հանրապետական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ ակնհայտ վիրավորական արտահայտություն է արել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հասցեին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը 2012-ի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասել է` հարկավոր է վարկային տոկոսադրույքները կտրուկ նվազեցնել, որպեսզի փորք և միջին ձեռնարկատերերը կապվեն հողին ու ջրին և չլքեն երկիրը, քանի որ արտագաղթի ծավալները 10 հազարի են հասնում, իսկ որոշ մեծ մարդիկ ահազանգում են` երկրում 1 միլիոն 800 հազար մարդ էլ չի մնացել, Գագիկ Մինասյանը հարցրել է, թե ովքեր են այդ մեծ մարդիկ: Ենոքյանը նշել է Շառլ Ազնավուրի անունը, ինչին Մինասյանն արձագանքել է. «Երևի ինքը շատ մեծ ա, երևի արդեն լավ չի տեսնում»:
Օրաթերթը նշում է, որ Շառլ Ազնավուրին Մինասյանի առաջնորդը (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը – Epress.am) նշանակել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան: