Հովիկ Աբրահամյանի հրաժարականը ԱԺ նախագահի պաշտոնից ընդամենը նախընտրական վերադասավորում է. Սերժ Սարգսյանը մի զինվորին մի տեղից մյուսն է տանում, որպեսզի առաջիկա ընտրություններին ընտրակեղծիքներով կարողանա վերարտադրվել: Նման կարծիք Epress.am-ի հետ զրույցում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Էլի եմ ասում, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Այս փոխատեղումները միտված են ընտրությունների ժամանակ կեղծարարություններ կազմակերպելուն և վերարտադրվելուն: Իսկ այդ ճանապարհին ով խանգարի Սերժ Սարգսյանին, նրան հանելու է: Նաև իմիտացիոն գործողություններ էլ կանի. մի քանի կաշառակերների կհանի, բայց էլի եմ կրկնում, որևէ էական փոփոխություն չկա, ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ են»,- ասել է Արզումանյանը: