Մադրիդի «Ռեալը», Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրում մրցակցի հարկի տակ հաղթանակ տանելով Լիոնի «Օլիմպիկի» նկատմամբ` ապահովեց իր տեղը 1/8 եզրափակիչում:
«Ռեալի» ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ 2 անպատասխան գնդակ խփեցին. յուրաքանչյուր խաղակեսում մեկական անգամ ստանդարտ դիրքը` տուգանային և 11-մետրանոց, իրացրեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:
Նշենք, որ «Ռեալը» միակ թիմն է Չեմպիոնների Լիգայում, որը միավորներ չի կորցրել և գնդակ բաց չի թողել:
Նույն խմբում «Այաքսը», որի կազմում բացակայում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, պարտության մատնեց Զագրեբի «Դինամոյին» 4:0 հաշվով:
A խումբ
Բավարիա (Գերմանիա) – Նապոլի (Իտալիա) 3:2
Վիլյառեալ (Իսպանիա) –Մանչեսթեր Սիթի (Անգլիա) 0:3
Բավարիա – 10 միավոր, Մանչեսթեր Սիթի – 7, Նապոլի – 5, Վիլյառեալ – 0
B խումբ
Ինտեր (Իտալիա) – Լիլ (Ֆրանսիա) 2:1
Տրաբզոնսպոր (Թուրքիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան) 0:0
Ինտեր – 9 միավոր, ԲԿՄԱ- 5, Տրաբզոնսպոր – 5, Լիլ – 2
C խումբ
Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Օցելուլ (Ռումինիա) 2:0
Բենֆիկա (Պորտուգալիա) – Բազել (Շվեյցարիա) 1:1
Մանչեսթեր Յունայթեդ – 8 միավոր, Բենֆիկա – 8, Բազել- 5, Օցելուլ – 0
D խումբ
Օլիմպիկ Լիոն (Ֆրանսիա) – Ռեալ (Իսպանիա) 0:2
Այաքս (Հոլանդիա) – Դինամո (Խորվաթիա) 4:0
Ռեալ – 12 միավոր, Այաքս – 7, Օլիմպիկ – 4, Դինամո – 0