Ուոլթեր Իսակսոնի հեղինակած «Սթիվ Ջոբս» կենսագրական գրքի 379 հազար օրինակ իրացվել է ԱՄՆ-ում վաճառքի միայն առաջին շաբաթվա ընթացքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հոկտեմբերի 6-ին մահացած Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունը ԱՄՆ-ում 2011 թվականի բեսթսելերների շարքում 18-րդ տեղն է զբաղեցրել: Հաղորդվում է, որ Ջոբսի մասին պատմող գիրքը բեսթսելեր է դարձել նաև Բրիտանիայում:
«Թայմզ» հայտնի ամսագրի խմբագիր Իսակսոնը գիրքը գրել է Ջոբսի հետ անմիջական համագործակցության արդյունքում: Գրքի շուրջ աշխատանքները շարունակվում էին անգամ Ջոբսի կյանքի վերջին օրերին: