Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարազատները հոկտեմբերին նոր առևտրային կառույցներ են բացել երկրում, գրում Contact.az-ը:
Ադրբեջանի հարկերի նախարարության տվյալներով` նախագահի հորեղբայր Ջալիլ Ալիևը բացել է «Az-Invest Co., Ltd» ընկերությունը: Ընկերությունում նրա մասնաբաժնի մասին ոչինչ չի հաղորդվում:
Ակադեմիկոս Ջալիլ Ալիևը զբաղեցնում է նաև հողագործության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարի պաշտոնը:
Իլհամ Ալիևի հորեղբոր որդին` Իլգար Ալիևը, նույնպես հոկտեմբերին, հիմնել է «Xezer Sunbul ltd» ընկերությունը:
Նույն ամսին «Azalt Energy». ընկերություն է հիմնել նախագահի բարեկամ եբայրներից մեկը` Ջոմարդ Ալիևը, և նրա որդին` Նուրանը:
Ադրբեջանում առևտրային իրավաբանական անձերի պետական գրանցման տվյալները բաց են դարձել 2009 թվականից: Մինչ այդ Ալիևի և նրա բարեկամների կողմից երկրում և դրա սահմաններից դուրս ստեղծված ընկերությունների մասին հստակ տվյալներ չկային: Սակայն հայտնի է, որ Ալիևների ընտանիքը վերահսկում է երկրի բիզնեսների մեծ մասը: