Ինչպես և սպասվում էր, ՀԱԿ-ը իշխանությունների հետ երկխոսությամբ ուժեղացրեց Սերժ Սարգսյանին: Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա, ամեն դեպքում, հաստատել է, որ երկխոսության գնալու որոշումը նաև իրենն է եղել:
«Այո, ես մտավախություն եմ հայտնել, որ ճահիճ կլինի: Բայց երկխոսության դեպքում մի էական պահ կար, և դա պետք է հասկանալ` մեզ պետք էր քաղբանտարկյալներին ազատել: Ես և դու չենք նստել, նստողն է նստել», – ասել է Բագրատյանը: