Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ կուսակցությունն այսօրվա դրությամբ նախատեսում է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել առանձին` առանց դաշինքի: Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: