Ադրբեջանի Աղստաֆինսկ շրջանում առավոտյան 07:00-ին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնել է հանրապետության սեյսմիկ ծառայության կենտրոնը, երկրաշարժի ուժգնությունը 3 բալ է կազմել, իսկ էպիկենտրոնը 10 կմ խորության վրա է եղել: Ցնցումները չեն զգացվել:
Երեկ 15:22-ին ևս 3,10 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Մասալինի շրջանում: Ցնցումները նույնպես չէին զգացվել: Դրանից մեկուկես ժամ առաջ երկրաշարժ էր տեղի ունեցել Լյանքյարանի շրջանում, կրկին 3 բալ ուժգնությամբ, որը նույնպես աննկատ էր անցել: