Օրերս Երևանում` Խանջյան 41 հասցեում գտնվող բարի մոտ, մի խումբ երիտասարդների և և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակցի միջև վիճաբանություն է տեղի ուենցել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Վեճը թեժացել է այն աստիճան, որ 6-րդ վարչության աշխատակից Արմեն Գևորգյանին` Ճուտ մականվամբ, դանակահարել են: Ճուտը տեղափոխվել է հիվանդանոց,ենթարկվել վիրահատության: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են օրաթերթի տեղեկությունները` նշելով գործի առիթով նյութեր են նախապատրաստվում: