Home / Հայաստան / Հայաստանում կտրուկ կցրտի. որոշ շրջաններում սպասվում է ձյուն և բուք

Հայաստանում կտրուկ կցրտի. որոշ շրջաններում սպասվում է ձյուն և բուք

Նոյեմբերի 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, Սյունիքում և Արցախում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց, հանրապետության մյուս շրջաններում էական տեղումներ չեն սպասվում:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին նշված մարզերում կնվազի 13-15, իսկ մյուս շրջաններում 6-8 աստիճանով։

Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին կնվազի  3-5 աստիճանով:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից: