Արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիների կողմից ռուսաց լեզվի իմացության պարտադիր պայմանի մասին օրինագիծը ներկայացվել է Պետդումայի քննարկման: Նախաձեռնողը «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը:
«Ռուսաց լեզվի իմացությունը ոչ միայն ներգաղթյալների պարտականությունն է, այլ նաև նրանց իրավունքների հնարավոր ոտնահարման կանխումը»,- Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Գրիզլովը:
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների համաձայն, երկիր ներգաղթողների 30%-ը ռուսերենին չի տիրապետում: Անցած ամառ միգրացիոն ծառայությունը առաջարկել էր ռուսաց լեզվի հատուկ թեստեր անցկացնել միգրանտների համար, հայտնում է BBC-ն: