Home / Հայաստան / Հայաստանցի օլիգարխը լքո՞ւմ է երկիրը

Հայաստանցի օլիգարխը լքո՞ւմ է երկիրը

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում Հայաստանում օլիգարխի համարում ունեցող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Լևոն Սարգսյանը`Ալրաղացի Լյովը , պատրաստվում է լքել հանրապետությունը:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն`նա այս օրերին զբաղված է իր ունեցվածքի, մասնավորապես, Հայաստանում եղած անշարժ գույքի վաճառքով:

Վերջերս թերթը տեղեկություններ էր հրապարակել, համաձայն որոնց Լևոն Սարգսյանը տարբեր բանկերից մեծ վարկեր է վերցրել, և հիմա որոշակի դժվարություններ են առաջացել այդ պարտքերը փակելու հետ:

Թերթը եզրակացնում է, որ ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն այլևս դադարել է առաջվա պես սիրել Լևոն Սարգսյանին, իսկ սա նվազագույնը նշանակում է, որ գալիք խորհրդարանում Ալրաղացի Լյովն այլևս ներկայացված չի լինի: Ինչ վերաբերում է նրա` Հայաստանը լքելու խոսակցություններին, «ՉԻ» տեղեկություններով նա պատրաստվում է հանգրվանել եվրոպական որևէ երկրում: