Այսօր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնն այցելել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպել է կուսակցության ղեկավարների հետ: Այս մասին հաղորդում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Գառնիկ Գևորգյանը: