Հայաստանի շախմատի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հունաստանում անցկացվող Եվրոպայի շախմատի առաջնությունում: Երեկ պարտության մատնելով խորվաթներին`5-րդ տուրում մեր ընտրանին 3,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ դանիացիների նկատմամբ: Հայաստանի հավաքականից միակ ոչ-ոքին խաղաց երկրորդ տախտակին հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, մինչդեռ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները:
Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 7 միավոր և 13-րդ տեղից տեղափոխվեց 6-րդ հորիզոնական: Առաջին տեղում է Բուլղարիան՝ 9 միավորով, իսկ ահա Ադրբեջանը, Ֆրանսիան, Ռումինիան և Հունաստանը վաստակել են 8 միավոր:
Լուսանկարը՝ euro2011.chessdom.com