Համաձայն աստղագետների նախնական գնահատականների` YU55 2005 աստերոիդը նոյեմբերի 8-ին կգտնվի մեր մոլորակին ծայրահեղ մոտ` 300,000 կմ հեռավորության վրա, ինչը ավելի քիչ է, քան Լուսնի հեռավորությունը երկրից: Մասնագետների գնահատմամբ, նշված աստերոիդը բաց տեզերական մարմիններից Երկիր մոլորակի համար ամենավտանգավորն է: Տիեզերական օբյեկտը 250 մետր երկարություն ունի: Այն ամենախոշոր տիեզերական մարմիններից է, որը 1976 թվականից ի վեր կտրել է Լուսնի ուղեծիրը և մոտեցել Երկրին:
NASA-ի մասնագետները հաշվարկել են «հյուրի» հետ Երկրի բախման հետևանքները: Աստերոիդի հարվածը 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ և 22 մետր բարձրությամբ ցունամի, ինչպես նաև ավելի քան 6 կմ երկարությամբ և 500 մետր խորությամբ խոռոչ կառաջացներ Երկրի մակերեսին:
Սովորական սիրողական հեռադիտակով ձախ կիսագնդի գիշերային երկնքում աստերոիդը ականատեսներին շատ արագ տեղաշարժվող կետ կթվա: