Home / Հայաստան / Վրաստանի ԱԳ նախարարին կընդունի Սերժ Սարգսյանը

Վրաստանի ԱԳ նախարարին կընդունի Սերժ Սարգսյանը

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն աշխատանքային այցով Հայաստան կժամանի երկուշաբթի, հայտնում է հայկական արտգործնախարարության մամլո ծառայությունը:

«Այցի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարարին կդիմավորի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վաշաձեն կհանդիպի նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: