Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շաբաթ օրը երեկոյան բավական շքեղ միջավայրում անցկացրել է իր ծննդյան օրվան նվիրված աշխարհիկ տոնակատարությունը, գրում է «168 ժամ» պարբերականը:
Թերթի տեղեկություններով` Գարեգին Բ-ն իր ծննդյան արարողությունը նշել է Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում, որը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Ինչպես նշում է «168 ժամը», կաթողիկոսի կազմակերպած արարողությանը մասնակցել է Հայաստանի գրեթե ողջ քաղաքական և գործարար վերնախավը: