Սանկտ Պետերբուրգի Ֆինլյանդսկի կայարանի դիմաց հակակառավարական ցուցապաստառ տեղադրելու փորձի համար երկու հայ է ձերբակալվել: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին` կոմունիստների ցույցի ժամանակ:
«Հայաստանի քաղաքացիներ Բաղդասարյանն ու Հովհաննիսյանը ձերբակալվել են Լենինի հրապարակում շենքի դիմային մասի վրա հակակառավարական ցուցապաստառներ տեղադրելու փորձի համար»,- գործակալությանը հաղորդել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Երկու հայերն էլ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ժամանակավոր կացության թույլտվություն ունեն: