Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարծում է, որ իր երկրում «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքը զիջում է Facebook-ին, և որ իր համաքաղաքացիները ձերբազատվել են խորհրդային անցյալից:
«Շատ կարևոր է, որ վրացիները ակտիվ լինեն սոցիալական ցանցերում, քանի որ այնտեղ գիտելիք կա: Այսօր ԶԼՄ-ներում գաղափարական պայքար է ընթանում»,-երկրի շրջաններից մեկի գերազանցիկ դպրոցականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սահակաշվիլին:
«Օդնոկլասնիկի» կայքը ստեղծվել էր` պարզելու համար, թե ինչ հայեցակարգեր են ուղղորդում խորհրդային տարածքի ժողովրդին, ինչը կարող է ազդեցություն գործել հետխորհրդային մարդու վրա, առավելագույն տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ է կատարվում բոլոր հանրապետություններում»,- նախագահի խոսքերն է փոխանցում «Грузия Online»-ը:
«Ի դեպ, «Օդնոկլասնիկին» շատ արդիական էր Վրաստանում, բայց այժմ Facebook-ը հաղթում է: Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ մտածողությամբ մենք այլևս հետխորհրդային երկիր չենք»,- ասել է Սահակաշվիլին: