Home / Հայաստան / Աշխարհում կանայք պակասում են. գիտնականներն ահազանգում են

Աշխարհում կանայք պակասում են. գիտնականներն ահազանգում են

Վերջին տարիներին աշխարհում իգական սեռի ծնելիության ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել; Բրիտանական The Telegraph պարբերականը նշում է, որ թեև երկիր մոլորակի բնակչությունը շարունակում է աճել, նորածին տղաների և աղջիկների հարաբերակցությունը գործում է ոչ ի օգուտ արական սեռի: Սա անհանգստացնում է շատ ժողովրդագրագետների, որոնք կարծում են, որ կանանց պակասությունը մոտակա տասնամյակներում կարող է գլոբալ տաքացման պես շոշափելի ազդեցություն թողել մարդկության վրա:

Միջին հաշվով աշխարհում ամեն 100 նորածին աղջկա համեմատ ծնվում է 104-106 տղա: Գիտնականների կարծիքով` այն երկրները, որտեղ ամեն տարի լույս աշխարհ են գալիս ավելի մեծ թվով աղջիկներ, ընդամենը բացառություններ են, որոնք կոչված են հաստատելու կանոնները: Այդ երկրների թվում են Հնդկաստանը և Վիետնամը, (112 տղա, 100 աղջիկ), Չինաստանը  (120 տղա, 100 աղջիկ), Ադրբեջանը, Վրաստանը, Սերբիան, Բոսնիան: Բայց անգամ այստեղ բոլոր տղամարդկանց չեն բավականացնում կանայք: Օրինակ, Հնդկաստանում մարդիկ ավանդաբար ցանկանում են, որ տղա ծնվի:

Աշխարհում ամեն տարի իգական սեռի մոտավորապես 160 միլիոն էմբրիոն է մահանում: Հնդկաստանի և Չինաստանի իշխանություններն արգելել են երեխայի` սեռով պայմանավորված հղիության ընդհատում իրականացնել, սակայն պաշտոնյաները ընդունում են, որ այդ օրենքը շատ վատ է գործում: Գիտնականների խոսքով` եթե բացառություն-երկրներում հետագայում էլ շարունակեն ավելի մեծ թվով տղաներ ծնվել, դա դժվար թե ազդի ներկայիս ժողովրդագրական իրավիճակի վրա: Օրինակ, Չիաստանում հասուն կանանց պակասությունը հանգեցրել է նրան, որ քաղաքացիները հարսնացուների փնտրտուքներով սկսել են արտագաղթել Վիետնամ և Կորեա: Շատերը ընտանեկան երջանկություն են փնտրում արևմուտքում, կամ էլ, ընդհակառակը, ծանոթանում են արտասահմանցիների հետ համացանցում և համոզում նրանց Չինաստան տեղափոխվել: