Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի այսօրվա նիստում չի քննարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին նոր պաշտոնում նշանակելու հարցը: Հիշեցնենք, որ մամուլը վերջին օրերին գրում էր այն մասին, որ ներկայումս Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Գրիգորյանը նշանակվելու է Արմավիրի մարզպետ:
Epress.am-ի աղբյուրի համաձայն, թեև այսօր նշանակման մասին չի հայտարարվել, Կարեն Գրիգորյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու հարցն արդեն որոշած է, և այդ մասին պաշտոնապես կհայտարարվի մոտակա օրերին:
Լուսանկարը` Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: