ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է իր վարքաբանությամբ ուրախացնել ոչ միայն իր ոլորտի աշխատակիցներին, այլ նաև ողջ հայ հասարակությանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Երեկ հայտնի է դարձել, որ Վլադիմիր Գասպարյանը ոստիկաններին բարևելիս նրանց անվանել է «միլիցա-պեպելնիցաներ»: Այսօր «ՉԻ»-ն գրել է, որ ՀՀ ոստիկանապետը խորհրդակցության ժամանակ ինչ-որ հանձնարարական է տվել` ասելով, թե դրա իրականացման համար պետք է գնալ «իքս» տեղը: Նրա տեղակալը` փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը, լավ չի լսել, թե ուր է խմբին ուղարկում Գասպարյանը և փորձել է ճշտել. «Պարոն նախարար, ո՞ւր պետք է գնանք»:
«Սուրոյենց կտուր», – պատասխանել է Վլադիմիր Գասպարյանը: