Արևմտյան Հոլիվուդի իշխանություններն արգելք են դրել բնական մորթուց պատրաստվող իրերի վրա: Համապատասխան օրենքը ուժի մեջ կմտնի 2012 թվականից, հայտնում է ռադիո «Մայակը»:
Փաստաթուղթը ընդունվել է քաղաքային խորհրդի կողմից` կենդանիների պաշտպանությամբ զբաղվող տեղի կազմակերպությունների ճնշման արդյունքում: Նշենք, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները մշտապես աջակցում են այս կազմակերպություններին: Դեռևս հայտնի չէ, սակայն, թե ինչ պատիժ է սահմանվելու օրինախախտների համար: