YU55 2005 հսկայական աստերոիդը բարեհաջող կերպով անցել Երկրի կողքով` մոլորակի կենտրոնից 325 հազար կմ հեռավորության վրա:
Աստերոիդը Երկրին ամենամոտը գտնվել է Երևանյան ժամանակով 03:28-ին: 6 տարի առաջ նկատված աստերոիդը սկսել է երևալ Երկրին մոտ տարածության վրա նոյեմբերի 4-ին: Աստերոիդին հետևելու նպատակով գործարկվել են ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող Գոլդսթոուն քաղաքի ռադիոաստղադիտակն ու Պուերտո Ռիկոյի աստղադիտարանը:
Աստերոիդը գնդաձև է, մոտ 400 մետր շառավիղ ունի և դանդաղ պտտվում է սեփական առանցքի շուրջ յուրաքանչյուր 18 ժամը մեկ: Գիտնականները նշում են, որ նմանատիպ մեծություն ունեցող տիեզերական մարմին երկրին մոտեցել է 1976 թվականին: Հաջորդ նման մոտեցումը տեղի կունենա 2028 թվականին: