Նոյեմբերի 8-ին ինտերնետում հայտնվել է Հայաստանում կայանալիք մանկական «Եվրատեսիլ-2011» մրցույթում մեր երկիրը ներկայացնող Դալիթայի «Welcome to Armenia» երգի տեսահոլովակը:
Հիշեցնենք, որ հայաստանյան մասնակցի անունը հայտնի դարձավ սեպտեմբերի 17-ին:
Մրցույթին նախապես մասնակցելու հայտ էին ներկայացրել 135 կատարողներ:
Հեռուստադիտողի և ժյուրիի հավասար՝ 50-50 քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Դալիթա Ավանեսյանը, ով հանդես էր գալիս 12-րդ համարի ներքո: Նշենք, որ նա նախորդ տարի ևս մասնակցության հայտ էր ներկայացրել, սակայն հաջողությունը նրան միայն այս տարի ժպտաց:
Մանկական «Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին: