Վերջին օրերին ոստիկանությունում կատարվող կադրային փոփոխությունները որոշակի ասեկոսեների ու բամբասանքների տեղիք են տվել, որոնք խանգարում են ոստիկանության բնականոն աշխատանքին և ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Այս մասին այսօր տարածած հաղորդագրության մեջ նշում է ՀՀ ոստիկանությունը:
«Հայտնում ենք, որ համակարգում ընթացող կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն և աշխատանքի կատարելագործման ու արդյունավետության բարձրացման նպատակ են հետապնդում:
Ոստիկանությունը գործում է հրապարակային ու թափանցիկ և շարունակելու է հավաստի ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել համակարգում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում իրենց գործունեությամբ աջակցել ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին և զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից», – նված է հաղորդագրության մեջ: