«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Կարեն Բաբայանը, ով Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո ազատման դիմում էր գրել, կարող է աշխատանք գտնել ՀՀ նախագահի նստավայրում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Նա կարող է նշանակվել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի տեղակալ: Թերթի տեղեկություններով, Բաբայանի հարցով միջնորդում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Բաբայանների ընտանիքի հետ: