2012թ. Հայաստանում ակնկալվող հարկային փոփոխություններն ուղղված են ստվերի կրճատմանը, հարկային եկամուտների հավաքագրմանը, որն այլ հարկային ռեժիմի պայմաններում համապատասխան մակարդակ չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով` ստվերը ծնվել է պետության ծնունդի հետ միասին և կշարունակվի, քանի դեռ պետությունը գոյություն ունի:
«Ցանկացած երկրում ստվեր կա, խոսքը գնում է այդ ստվերի հետևողական նվազման մասին: Ակնհայտ է, որ մեր մոտ ստվերը շատ ավելի բարձր է, քան նորմալ զարգացած արևմտյան երկրներում, և խնդիրը հենց կայանում է նրանում, որ այդ ստվերը գնալով նվազեցվի: Մենք եկող տարվա ընթացքում փորձ ենք անելու 0.6 տոկոսով կրճատել ստվերը»,- ասել է Գագիկ Մինասյանը: