Այս գիշեր` Երևանի ժամանակով ժամը 02:05-ի սահմաններում, միջազգային սեյսմիկ ծառայությունները նոր երկրշարժ են գրանցել Արևելյան Թուրքիայում` Վան քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.6 մագնիտուդ, հիպոկենտրոնը եղել է 9,4 կմ խորության վրա:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից դեռևս երկու շաբաթ անց հարյուրավոր հետցնցումներ էին գրանցվում, սակայն վերջին օրերի ընթացքում դրանց թիվը կտրուկ նվազել էր:
Զոհերի և ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում:
Երկրաշարժը զգացել են նաև Մասիսում, Էջմիածնում, Արմավիրում, նաև Երևանում: