Ոստիկանությունը պարզել է հոկտեմբերի 13-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հայտնաբերված այրված կնոջ ինքնությունը:
Կնոջ հագուստը ևս այրված էր, պահպանվել էր մազերի մետաղյա հերակալը (նկարում):
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ և համաձայն նոյեմբերի 9-ին ստացված գենետիկական փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը Երևան քաղաքում հաշվառված, 23-ամյա Ալվինա Հովհաննիսյանն է, որը հոկտեմբերի 13-ից որպես անհայտ կորած հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: