Home / Հայաստան / Բերլուսկոնիի օրերը հաշվված են

Բերլուսկոնիի օրերը հաշվված են

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին «մոտակա մի քանի օրերի ընթացքում» հրաժարական կտա: Այս մասին հայտարարել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոn:

Նապոլիտանոյի խոսքով` ինքը ցանկանում է «ցրել վարչապետի հրաժարականի ժամկետների վերաբերյալ բոլոր կասկածները և անհասկանալի կողմերը»:

Նախագահը նաև ասել է, որ տնտեսական բարեփոխումների ընդունումը չի հետաձգվի:

Հիշեցնենք, որ հրաժարական տալու իր մտադրության մասին Բերլուսկոնին հայտարարեց այս երկուշաբթի` վախենալով, որ Իտալիան կարող է դառնալ եվրոտարածքի հաջորդ տուրքային ճգնաժամի զոհը:

Բերլուսկոնիի որոշմանը նախորդել էր խորհրդարանում երկրի բյուջեի վերաբերյալ կառավարական օրինագծի քվեարկությունը, որի ժամանակ պատգամավորների մեծ մասը չէր պաշտպանել կառավարության առաջարկը: