Home / Հայաստան / Երևանում ավազակային հարձակումից տուժածներին տեղափոխել են վերակենդանացման բաժնից

Երևանում ավազակային հարձակումից տուժածներին տեղափոխել են վերակենդանացման բաժնից

Երեկ Խանջյան փողոցի թիվ 37 շենքի տակ գործող տարադրամի փոխանակման կետի վրա կատարված ավազակային հարձակման հետևանքով տուժածներն այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք:

Ինչպես Epress.am-ի թղթակցին հայտնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժնից, վիրավորների վիճակն արդեն կայունացել է:

Հիշեցնենք, որ երեկ հանցագործների գործողություններից տուժել էին 40-ամյա Ռուդիկ Զիրոյանն ու նրան օգնության հասած 52-ամյա Լևոն Ավետիսյանը:

Ավելի վաղ ավազակային հարձակման վերաբերյալ ոստիկանությունից հայտնել էին, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են կրակված 2 գնդակ, 9 մմ տրամաչափի՝  3 և 1 հատ անհայտ տրամաչափի և տեսակի կրակված պարկուճներ: Կատարվում է նախաքննություն: