ՀՀ ոստիկանությունում երեկ հերթական պաշտոնանկություն է տեղի ունեցել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 4-րդ` թմրաբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Նազարեթ Մնացականյանը, ով հայտնի է Քյանքյուլ մականունով: Նա Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի եղբայրն է:
Նազարեթ Մնացականյանի փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության Երևանի վարչության պետ Լևոն Խաչատրյանը: Թերթը նշում է, որ Խաչատրյանը համարվում է Երևանի ոստիկնապետ Ներսես Նազարյանի մտերիմը և բավական երիտասարդ կադր է: