Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա (դեկտեմբերի 10) կապակցությամբ նոյեմբերի 10-ից Ղրղզստանում մեկնարկում է, հայտնում է «Ւնտերֆաքսը»` հղում կատարելով Ղրղզստանի` օմբուդսմենի կողմից իրենց ուղարկված հաղորդագրությանը:
Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի տվյալների` իրենց երկրում ամեն տարի մոտ 15-16 հազար աղջիկներ են առևանգում, որոնք հարկադրաբար ամուսնանում են առևանգողների հետ:
«Հարսնացուների առևանգման խնդիրը մարդու իրավունքների ծանրագույն խախտումներից է, այն աղջկա արժանապատվության և պատվի ոտնահարում է»,-նշում են իրավապաշտպանները:
Գործակալությանն ուղարկված hաղորդագրության մեջ ասվում է, որ միամսյակի նպատակը «հարսնացուներին առևանգելը ազգային ավանդույթ համարելու մասին միթոսը վերացնելն է»: