«Կոմեդի քլաբ» ռուսաստանյան շոուի աստղեր Գարիկ Մարտիրոսյանին, Գավրին (Գավրիիլ Գորդեև) և Սերժ Գորելիին չորեքշաբթի գիշերը Մոսկվայում կանգնեցրել են ոստիկանները մեքենայով հանդիպակաց գիծ դուրս գալու համար: Մեքենայի ղեկին է եկել Գավրը, ում նկատմամբ ոստիկանները արձանագրություն են կազմել և վերցրել են վարորդական իրավունքները:
Գավրը նշել է, որ ինքը լուրջ խախտում չի կատարել. նրա խոսքով` ոստիկանները ճանաչել են հայտնի շոուի աստղերին և մտածել են, որ նրանք կարող են իրենց գումար վճարել:
«Նրանք գումար էին պահանջում: Դրա համար էլ ես զայրացա ու ասացի, որ կարող են արձանագրություն կազմել և ինձ զրկել վարորդական իրավունքից», – Գավրի խոսքերն է փոխանցում lifenews.ru-ն: