Home / Հայաստան / Պետհամալսարանը, Բժշկականը և Մանկավարժականը` խոշոր հարկատու բուհերի ցանկում

Պետհամալսարանը, Բժշկականը և Մանկավարժականը` խոշոր հարկատու բուհերի ցանկում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ  բարձրագույն ուսումնական հաստատություններից 12 բուհեր: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը նախորդ` հունվար- հունիս հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած 102-րդ տեղից բարձրացել է 10-ով և գրավում է 92-րդ հորիզոնականը 610384,2 հազ, դրամ վճարման ցուցանիշով:

Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (158-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (202-րդ տեղ) համապատասխանաբար 391091,8հազ. և 299918,6 հազ. ցուցանիշներով: Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Հյուսիսային համալսարանը:

ԿԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ` ընթացիկ ֆինանսական տարվա 9 ամսվա կտրվածքով,  բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 2 մլրդ 316մլն. դրամ: