Այսօր Օսլոյում անցնում են նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի գործով առաջին լսումները:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում և կղզի Ուտոյայում իրականացված ահաբեկչությունների մեջ մեղադրվող Բրեյվիկը վախենում է, որ իրեն կարող են գնդակահարել բաց լսումների ժամանակ:
«Բրեյվիկը կարծում է, որ դատարանի դահլիճից կենդանի դուրս չի գա, որ իրեն կարող են նիստի ժամանակ գնդակահարել: Սակայն իր վախը թաքցնում է»,- ТV-2 հեռուստաալիքին ասել է նրա փաստաբան Հեյր Լիպեստադը:
Նա նաև նշել է, որ իր պաշտպանյալը կազմել է նիստի ժամանակ հնչեցվելիք իր ելույթի մոտավոր պլանը:
«Նա ցանկանում է բացատրել, որ գործել է որպես պատերազմի զինվոր»,-պարզաբանել է փաստաբանը:
Այսօր Օսլոյի դատարանը Բրեյվիկի կալանքի ժամկետը ևս 12 շաբաթով երկարաձգելու մասին որոշում կկայացնի: Բաց նիստին կկարողանա ներկա գտնվել ավելի քան 600 մարդ, այդ թվում` ԶԼՄ-ների 170 ներկայացուցիչներ, ինչպես նաև ահաբեկչությունների զոհերի հարազատները: