Լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենը բացել էր իր իտալական առանձնատան դռները լրագրողների առջև 1964 թվականին: Պրոդյուսեր Կարլո Պոնտին այդ առանձնատունը ձեռք էր բերել հատուկ կնոջ համար` կատարելով հարսանիքի ժամանակ տված խոստումն այն մասին, որ «Սոֆին ապրելու է աշխարհի ամենագեղեցիկ տանը»:
Կարծես թե, հենց այդպես էլ կա: Կտավները, ոսկե արձանիկները, շքեղ ջահերն ու թանկարժեք կահույքը զարդարում են առանձնատունը: Դրսում լողավազան կա` հոլիվուդյան ոճով, և գեղեցիկ պատշգամբ: Ընդհանուր առմամբ Սոֆի Լորենի տրամադրության տակ է 50 սենյակ, գրում է style.rbc.ru-ն: