Home / Հայաստան / «Երևան» բժշկական կենտրոնից սարքավորումների դետալներ են գողացել

«Երևան» բժշկական կենտրոնից սարքավորումների դետալներ են գողացել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նոյեմբերի 15-ին, գողություն կատարելու կասկածանքով, Չեխովի փողոցից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու:

Վերջինս խոստովանել է, որ նոյեմբերի 7-ի ժամը 20.00-ից մինչև նոյեմբերի 8-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, դուռը կոտրելով, «Երևան» բժշկական կենտրոնից գողացել է բժշկական սարքավորումների դետալներ և մալուխներ:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն: