Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 5-ամյա Չարլի Ջեքսոնի հետ: Ջեքսոնն արդեն սկսել է մարզումները ակումբի ֆուտբոլիստների հետ, գրում է The Daily Mail-ը: Թե ինչ պայմաններով և ինչ ժամկետով է կնքվել պայմանագիրը, չի հստակեցվում:
«Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստները նկատել են Ջեքսոնին, երբ նա դեռ երեք տարեկան էր, և հետևել են նրա խաղին երկու տարիների ընթացքում: Այժմ տղային հնարավորություն է տրվել մարզվել հայտնի ֆուտբոլիստների հետ:
Ուշագրավն այն է, որ Ջեքսոնի ծնողները «Մանչեստեր Յունայթեդի» սկզբունքային հակառակորդ «Մանչեստեր Սիթիի» երկրպագուներ են: Երախայի հոր խոսքով`իր որդին նույնպես «Սիթիին» է երկրպագում, իսկ նրա սիրելի ֆուտբոլիստները դարպասապահ Ջո Հարթն ու հարձակվող Մարիո Բալոտելին են: