Իսրայելում երեխայի ծննդյան աննախադեպ դեպք է գրանցվել: Երեխան ծնվել է 18 տարի առաջ բեղմնավորած ձվաբջջից, հաղորդում է cursorinfo.co.il-ը:
41-ամյա Իրիտ Կոտեր Քոուենը որոշել է օգտվել 1993 թվականին պատրաստված դոնորական նյութից արհեստական բեղմնավորման մի շարք անհաջող փորձերի և երկարատև անարդյունք բուժումներից հետո: Ի դեպ, մինչ այդ նա բնական ճանապարհով երկու դուստր է ունեցել:
Ուշագրավ է, որ նորածին Շիերլ Քոուենին կարելի է միաժամանակ Իրիտի և դուստր, և թոռնուհի համարել, քանի որ նա ստեղծվել է 18 տարի առաջ սեփական տատիկի սառեցված ձվաբջջից: