Բրիտանական բժշկական ասոցիացիան կոչ է արել արգելել մեքենաներում ծխելը Միացյալ Թագավորության տարածքում:
Գիտնականները պնդում են, որ դա անհրաժեշտ է մարդկանց պաշտպանության համար, որոնք ստիպված են պասիվ ծխողներ դառնալ: Համաձայն նոր հետազոտության` թունավոր նյութերի քանակը մեքենայում կարող է 23 անգամ ավելի շատ լինեն, քան ծխողների համար նախատեսված բարերում:
Ծխելու և առողջության հարցերով խորհրդարանական խումբը հայտարարել է, որ մինչև հասարակությունը այդ հարցի շուրջ համաձայնության չգա, ծխելու մասին օրենսդրական արգելքը «հակաարդյունավետ» կլինի:
Միաժամանակ Իռլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ բժշկական ասոցիացիայի խորհրդով բնակչության շրջանում խորհրդատվություն կսկի անցկացնել, հայտնում է BBC-ն: Իսկ Ուելսում հասարակական ծրագիր են սկսում, որը մարդկանց ծխելու վնասները բացատրելու նպատակ ունի: Իշխանությունները հայտարարել են, որ եթե երեք տարիների ընթացքում այն արդյունք չտա, մեքենաներում ծխելու արգելքը օրենքի ուժ կստանա: