ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի 2011 թ. նոյեմբերի 15-ի հրամանով ոստիկանության գնդապետ Ռոմա Մկրտումյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ գլխավոր վարչության պետին, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: