ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս հանդիպել է ճանապարհային ոստիկանների հետ և լուրջ հայտարարություն արել, գրում է «Ժողովուրդ» թերթը: Ըստ թերթի` Գասպարյանն ասել է, որ այսուհետ ինքը բոլոր բոլոր ճանապարհային ոստիկաններին տրամադրելու է իր անձնական հեռախոսահամարը` այցեքարտը: Նա այդ քայլին է դիմել, որպեսզի կարողանա վերահսկել իրավախախտ վարորդներին, որոնք կփորձեն ներկայանալ որպես ոստիկանապետի հարազատը կամ բարեկամը:
Ավելին` Գասպարյանը ՃՈ ոստիկաններին հորդորել է հենց իր «բարեկամ» վարորդի ներկայությամբ զանգահարել իրեն, որպեսզի անձամբ տեղյակ լինի, թե ովքեր են իր անունը տալիս` օրենքով նախատեսված տուգանքների վճարումից խուսափելու համար: «Պիտի վերացնենք անուններ տալու պրակտիկան», – հայտարարել է Գասպարյանը: