Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում տասնյակ ցուցարարներ գրոհել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի շքախմբի մեքենայի վրա, գրում է The Washington Post-ը:
Միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել, հայատարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Տոները: Նրա խոսքով` մեքենայի վրա նետել են ձվեր, ներկերով լցված փուչիկներ և, հնարավոր է, նաև քարեր:
Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ Հիլարի Քլինտոնը նախագահական պալատից մեկ այլ վայր էր ուղևորվում: Միջադեպի ընթացքում մեքենան արագացրել է ընթացքը և տեղ հասել առանց պատահարների:
Հիլարի Քլինտոնը, սակայն, հարձակման ենթարկված մեքենայում չի եղել, ընդգծել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը: