Home / Հայաստան / Ռուսաստանը կօգնի Հայաստանին վերածնել սահնակային սպորտը

Ռուսաստանը կօգնի Հայաստանին վերածնել սահնակային սպորտը

Սահնակային սպորտի ռուսաստանյան ֆեդերացիան մոտ ժամանակներս անհրաժեշտ օգնություն կցուցաբերի հայաստանյան իր գործընկերներին սպորտի այս տեսակի վերածնման հարցում, «Էռ-սպորտ» գործակալությանը  հայտնել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Շվիդենկոն:

«Սահնակորդների միջազգային ընտանիքում շուտով ևս մեկ ներկայացուցիչ կհայտնվի. վերածնվում է Հայաստանի ազգային ֆեդերացիան,- ասել է Շվիդենկոն: Մեր գործընկերները պաշտոնական նամակներով դիմել են մեզ սպորտի այս տեսակի զարգացման հարցում օգնություն և աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Մոտ ժամանակներս մենք մտադիր ենք հանդիպել Հայաստանի ներկայացուցիչների հետ և քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները»:

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ ֆեդերացիան շահագրգռված է նրանում, որպեսզի միջազգային հանրության մեջ ևս մեկ ներկայացուցիչ հայտնվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: