«Ժառանագության» խմբակցության անդամները չեն կարծում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա և արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ԱԺ-ում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք «Ժառանգությունում» զարգացումների նման սցենարը հնարավոր են համարում:
«Մենք հակված ենք ավելի լուրջ թեմաներից խոսել», – այս առնչությամբ նաև հայատարարել է Մարտիրոսյանը` հավելելով, որ Սերժ Սարգսյանը լիովին վերահսկում է իրավիճակը, շատ հանգիստ պաշտոնանկություններ է կատարում և հրաժարական տալ չի պատրաստվում:
Նրա խոսքով` իշխանական բուրգում լավ գիտակցում են, որ այն հիմնված է մեկ անձի վրա, և նրա քանդվելը կլինի նաև բուրգի քանդվելը:
Պատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հարցին` «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը նույնպես այդ սցենարը հնարավոր չի համարել` նշելով, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա, որովհետև երկրում գոյություն չունի դրա համար անհրաժեշտ իրավիճակ: